ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վերջին զանգը՝ մայիսի 25-ին
17:00 10.05.2019

Վերջին զանգը՝ մայիսի 25-ին

Վերջին զանգը հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 25-ին։ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ուսումնական պլանով հնգօրյա ռեժիմով աշխատող դպրոցներում վերջացնում են մայիսի 24-ին է, վեցօրյաների դեպքում՝ մայիսի 25-ը, հենց դրա համար էլ որոշվել է ընտրել մայիսի 25-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին 9-րդ դասարանցիները կենտրոնացված կարգով քննություն կհանձնեն «Հայոց լեզու և գրականություն առարկայից»։

«Քննություն անց է կացվում կիրակի օրով, և այն ուսուցիչները, որոնք կմասնակցեն քննական պրոցեսին կփոխհատուցվեն Աշխատանքային օրենսգրքի համաձայն։ Կիրակի օրը ինքնանպատակ չի ընտրվել, քանի որ մեծ քանակությամբ երեխաների տեղաշարժ է լինելու, խցանումներից, անվտանգությունից ելնելով ընտրվել է կիրակին»,- ասաց Արշակյանը։

Ինչ վերաբերում է շրջանավարտների թվին՝ նա հայտնեց, որ 9-րդ դասարանը կավարտի շուրջ 30 հազար աշակերտ, իսկ 12-ը՝ մոտ 20 հազար։

Նա հավելեց, որ նախորդ տարվա համեմատ 12-րդ դասարանցիների թիվն աճել է։ Նախորդ տարի 12-րդ դասարանն ավարտել էր 9600 աշակերտ, իսկ թվի նազումը պայմանավորված էր 12-ամյա կրթության անցման հետ։

Աղբյուրը՝ Panorama.am

17:00 10.05.2019