ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՈւԵՖԱ-ն վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա
18:00 10.05.2019

ՈւԵՖԱ-ն վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է անարգել մեկնել Ադրբեջան, որտեղ մայիսի 29-ին կայանալու է Եվրոպայի լիգայի եզրափակիչը։ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ։

««ՈւԵՖԱ-ի համար դա նորմալ գործընթաց է՝ ուղարկել աջակցության նամակներ ասոցիացիաներին, ակումբներին կամ դեսպանատներին ֆուտբոլիստներին վիզա տրամադրելու համար, և հնարավորություն տալ նրանց մասնակցել  ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խաղերին։ Մենք պահանջել ենք հավաստիացումներ, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ այդ խաղացողն  երկիր այցելելու  խնդիր չի ունենա և կձեռնարկվեն անվտանգության համար բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- sport24.ru –ի հաղորդմամբ ասված է ՈւԵՖԱ-ի  մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Մխիթարյանը երկու անգամ չի մեկնել Բաքու և չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 10.05.2019

Ամենաշատ ընթերցվածները