ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
14:00 11.05.2019

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Հանգստյան օրերին Հայաստանի առանձին մարզերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, որոնք կուղեկցվեն հարավային քամու ուժգնացմամբ՝ 15-20 մ/վ: Տեղ-տեղ հնարավոր է կայծակ: Առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: «Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, ցերեկը՝ +23+25:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +15+20,

Կոտայքի լեռներում գիշերը` +4+8, ցերեկը՝ +15+20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +21+23,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +4+8, ցերեկը՝ +15+20,

Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+23, 

Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը` +21+25,

Արագածոտնի լեռներում գիշերը` +4+8, ցերեկը՝ +15+20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +10+12, ցերեկը՝ +23+25,

Արարատում գիշերը` +10+12, ցերեկը՝ +24+26,

Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +24+26,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +4+8, ցերեկը՝ +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը՝ +24+26,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+13, ցերեկը՝ +26+29,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +20+23,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +10+13, ցերեկը՝ +21+26:

Աղբյուրը՝ NEWS.am

14:00 11.05.2019