ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է ավտոմեքենայի վրա
10:00 11.05.2019

Ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

Մայիսի 10-ին, ժամը 16:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ է ծառն ընկել է «Երազ» մակնիշի  անսարք ավտոմեքենայի (վարորդ՝ Ա.Հ.) վրա:

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը. ճանապարհը երկկողմանի բաց է:

ՀՀ ԱԻՆ

10:00 11.05.2019

Ամենաշատ ընթերցվածները