ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինչպես է վերջին 50 տարում փոխվել Երկիրը
12:30 13.05.2019

Ինչպես է վերջին 50 տարում փոխվել Երկիրը

Կենսաբազմազանության և էկոհամակարգի ծառայությունների (IPBES)  400 գիտնականների և փորձագետների խումբը երեք տարի ուսումնասիրություն է կատարել, որի նպատակն է եղել պարզել, թե ինչպես է փոխվել Երկիր մոլորակը վերջին 50 տարում։ Դրա համար վերլուծել են 15 հազար գիտական և պետական աղբյուրներ։

Վեստի.ռու-ն  գրում է, որ ուսումնասիրության արդյունքները հիասթափեցնող են։ Կենդանիների շուրջ միլիոն տեսակ ոչնչացման եզրին են։ Կենդանիների 20 տոկոսն անհետացել են, այդ թվում երկկենցաղների 40 տոկոսը։ Ծովային  կաթնասունների մեկ երրորդը  և կորալների 33 տոկոսը ոչնչացման վտանգի տակ են:

Գյուղատնտեսությունը և անասունները սպառում են քաղցրահամ ջրի պաշարների  75 տոկոսը և զբաղեցնում են հողի մակերեսի ավելի քան մեկ երրորդը: Միևնույն ժամանակ, երկրի արտադրողականությունը կես դարում նվազել է 23 տոկոսով: 50 տարիների ընթացքում քաղաքների տարածքը կրկնապատկվել է: Ամեն տարի Համաշխարհային օվկիանոսի ջրերն են թափվում մինչև 400 տոննա ծանր մետաղներ և արդյունաբերական թունավոր թափոններ, ինչը բերում է 400 «մեռած գոտիների»։ Դրա ընդհանուր մակերեսը 245 հազար քառակուսի մետր է։

Աշխարհում ջրհեղեղների և փոթորիկների վտանգը մեծ է, բնական աղետները սպառնում են 300 միլիոն մարդու։ Բացասական գործընթացերը հազիվ թե առաջիկայում դադարեն։ 

Հետազոտության ղեկավարն ընդգծել է, որ մարդիկ ոչնչացնում են տնտեսությունը, կենսապահովման միջոցներ, պարենային անվտանգություն և վնասում անձնական առողջությունը։ Դրանք կարելի է կանգնեցնել միայն սոցիալական, տեխնոլոգիական և տնտեսական գործոնների հիմնարար վերափոխման միջոցով, ներառյալ նպատակները, արժեքները։

Աղբյուրը՝ Panorama.am

12:30 13.05.2019

Ամենաշատ ընթերցվածները