ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դեպի Երևան ավիատոմսերն ամենաէժանն են Ռուսաստանում
13:00 13.05.2019

Դեպի Երևան ավիատոմսերն ամենաէժանն են Ռուսաստանում

Ավիատոմսերի ամրագրման Biletix առցանց ծառայությունը վերլուծել է Ռուսաստանից ամռան ամիսներին ավիաչվերթների արժեքը և կազմել ամենաէժան ուղղությունների վարկանիշը, որտեղ առաջին տեղում է Երևանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է lenta.ru-ի ստացած մամուլի հաղորդագրությունում;

Վարկանիշը կազմելու նպատակով մասնագետներն ուսումնասիրել են այն ավիատոմսերի գները, որոնք զբոսաշրջիկներն ամռան համար գնել են  հունվար-ապրիլին։ Այդպիսով պարզվել է, որ ռուսաստանցիների համար ամենաշահավետ արտերկրի ուղղությունը Հայաստանի մայրաքաղաք Երևանն է։ Ամենաէժան՝ Դոնի Ռոստով-Երևան չվերթի տոմսը նրանց համար արժեցել է 6331 ռուբլի, Կրասնոդարից Երևան՝ 7131 ռուբլի, իսկ Մոսկվայից Երևան ավիատոմսը՝ 10 735 ռուբլի։

Բացի այդ, մասնագետներն առանձնացրել են Մոսկվա-Մինսկ և Դոնի Ռոստով-Բիշքեկ ուղղությունները, ավիատոմսերի, համապատասխանաբար, 9117 և 10 340 ռուբլի գներով։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 13.05.2019