ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում փորձարկվում են ճանապարհների ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ
18:00 13.05.2019

Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում փորձարկվում են ճանապարհների ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկել են նշագծման աշխատանքները։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ Մեղրու ՃՇՇՁ ՍՊԸ-ի հետ համատեղ,  իրականացվող աշխատանքների շրջանակներում այս տարի Գեղարքունիքի եւ Սյունիքի  մարզերում փորձարկում է  ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ։

Ի տարբերություն նշագծման այլ նյութերի՝ ֆոսֆորային գնդիկներն ավելի ուժեղ անդրադարձում են ապահովում՝ գիշերային ժամերին առավել նկատելի դարձնելով նշագծումները։

Փորձարկումից հետո,  դրական արդյունքի դեպքում, նախատեսվում է աստիճանաբար մինչեւ 2021թ. հանրապետության բոլոր ավտոճանապարհներին  իրականացնել նմանատիպ նշագծումներ:

Աղբյուրը՝ NEWS.am

18:00 13.05.2019

Ամենաշատ ընթերցվածները