ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Մեծ Բրիտանիան 50-փենսանոց մետաղադրամ Է թողարկել Շեռլոք Հոլմսի պատկերով
20:00 13.05.2019

Մեծ Բրիտանիան 50-փենսանոց մետաղադրամ Է թողարկել Շեռլոք Հոլմսի պատկերով

Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը թողարկել Է 50-փենսանոց մետաղադրամ՝ գրական պերսոնաժ Շեռլոք Հոլմսի պատկերով: Թողարկումը կատարվել Է գրող Արթուր Կոնան Դոյլի (1859 – 1930) ծննդյան 160-ամյակի առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մետաղադրամի դիզայներ Սթիվեն Ռոյի խոսքով՝ ինքը ձգտել Է թվարկել Շեռլոք Հոլմսի արկածներից ամենահանրաճանաչները, ինչի պատճառով տառերն ստիպված փոքրացվել են:

«Հուսով եմ, որ դա կխրախուսի «ներքին խուզարկուին» նրանց մոտ, ում հետաքրքրել Է մետաղադրամը,- նշել Է վարպետը:- «Տեքստի հանելուկը» գտնելու միակ միջոցը պիտույքների այն տարրի օգտագործումն Է, որը միշտ գտնվել Է խուզարկուի մոտ՝ խոշորացույցը»: Գինեսի ռեկորդների գրքի տվյալներով՝ Շեռլոք Հոլմսը դարձել Է «ամենից ավելի Էկրանավորված գրական հերոսը»: Կանգնեցվել են խուզարկուի հուշարձաններ, նրա պատվին ընկերություններ եւ թանգարաններ են անվանվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

20:00 13.05.2019

Ամենաշատ ընթերցվածները