ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
17:00 14.05.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Սյունիք», «Գ․ Նժդեհ-1», «Անդոկ», «Կենտրոն», «Գետափ», «Հունան», «Հունան 1», «Աջափնյակ», «Վահանավանք», «Հալիձոր», Կայարան», «Զորավար Դավիթ Բեկ», «Սպանդարյան», «Սարահարթ», «Երկաթուղայիններ», «Ձորք 1», «Ձորք», «Բաղաբերդ», համատիրություններում մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

«Բաղաբերդ 1» համատիրությունում մայիսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, որակը՝ պղտոր, իսկ մայիսի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Շղարշիկ, Համլետավան, Բեխ, Վաչագան թաղամասերում, Մ․Ստեփանյան, Ազատամարտիկներ, Գր. Արզումանյան փողոցներում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Երկաթուղայինների 5-րդ, Սպանդարյան 4-րդ նրբանցքներում, մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Կավարտ թաղամասում մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 10 ժամ տևողությամբ։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

17:00 14.05.2019

Ամենաշատ ընթերցվածները