ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Բնապահպանական ծրագրով շարունակվում են մայթերի բարեկարգման աշխատանքները
19:00 14.05.2019

Բնապահպանական ծրագրով շարունակվում են մայթերի բարեկարգման աշխատանքները

Սկսվել են Կապան համայնքի կենտրոնական՝ Արամ Մանուկյան փողոցի մայթերի բարեկարգման, վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են բնապահպանական վճարներից համայնքին պետբյուջեից հատկացված մասհանման միջոցներով։ 2019 թվականի «Շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման» բնապահպանական ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեկարգել Ա․Մանուկյան փողոցի թիվ 5 բազմաբնակարան շենքի դիմացի, Թումանյան, Ա․ Մանուկյան և Հ․ Ավետիսյան փողոցների հատման հատվածները։
 
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Արշ-Արա» ՍՊԸ-ն /աշխատանքները ընթացքի մեջ են/։ Հիմնովին վերանորոգումից և սալիկապատումից զատ՝ այստեղ կփոխվեն եզրաքարերը, կտեղադրվեն նոր լուսակիր հենասյուններ, կստեղծվեն կանաչ տարածքներ՝ ծառատնկման գոտիներ, կավելացվեն աղբամանները։
 
Նորոգված հատվածի հետագա քանդումը և ծառերի արմատներից վնասվելը կանխելու համար, հատվել է 3 ծառ և հանվել 4 ծառերի արմատներ, քանի որ նրանց արմատային համակարգն այն վիճակում էր, որ վերանորոգումից հետո էլ կշարունակեր վնասել և քանդել մայթը։ Փոխարենը կտնկվի մայթերին առավել հարմար դեկորատիվ ծառատեսակներ։
 
19:00 14.05.2019

Ամենաշատ ընթերցվածները