ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մի շարք մարզերում իրականացվել է համընդհանուր ներառականության գործընթացի կայացման գնահատում
14:00 15.05.2019

Մի շարք մարզերում իրականացվել է համընդհանուր ներառականության գործընթացի կայացման գնահատում

«Հայկական Կարիտաս»  բարեսիրական կազմակերպության «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում  իրականացվել է հետազոտություն ՀՀ ԼոռուՏավուշիՍյունիքի մարզերումՀետազոտությունն իրականացրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոն»-ը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ներառական կրթության որակիհամապատասխան մանկավարժական պայմանների ուսումնասիրության և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության մարտահրավերների վերհանման նպատակով իրականացված հետազոտության արդյունքներն ու համապատասխան առաջարկները  մայիսի 14-ին ներկայացվեցին  հանրությանըՄիջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե ԱռաքելյանըԱԺ  պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Ներկայացնելով ծրագիրը՝ ծրագրի ղեկավար Լիլյա Համբարձումյանը նշեցոր  հետազոտության հիմնված է մասնակցային գնահատման մեթոդաբանության վրաինչը նշանակում էոր ընտրանքը ծրագրի անմիջական շահառուների կողմից ներառում է համընդհանուր ներառական կրթության իրավիճակի ներկայացում և խնդիրների վերհանումորոնք վերլուծվել են ՀՀ պետականմիջազգային և հասարակական կառույցների դիրքորոշումների և իրավական հիմքերի համատեքստում

 ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը,  ողջունելով ներկաներին,  կարևորեց կատարած մեծածավալ աշխատանքը: «Ներառականությունը երեխային զուտ հանրակրթական դպրոց ճանապարհելը չէայլ երեխայի՝ ապրելու և ստեղծագործելու հնարավորությունն իրեն վերադարձնելըՄեր որդեգրած քաղաքականությունն է՝ առերեսվել մեր սեփական բացթողումներին և դրանք ուղղելԻհարկեայդ ճանապարհը բարդ էերկարատև և խոչընդոտներով լիսակայն համոզված եմոր հաջողելու ենք գործընկերային մթնոլորտումքանի որ մեր օրակարգում բացառապես պետք է լինի երեխայի շահըԱյս հետազոտությունը մեզ համար կարևոր էորովհետև դրա միջոցով կվերհանվեն խնդիրներորոնք մեզ կօգնեն շտկել բացթողումները և հաջորդ մարզերում համընդհանուր ներառականության անցումն իրականացնել առավել անցնցումգրագետ  և պրոֆեսիոնալ»,-նշեց Լուսինե ԱռաքելյանըՆախարարի տեղակալը նաև  տեղեկացրեց,  որ այս տարի Երևանն անցնում է համընդհանուր ներառական կրթությանորը հնարավորինս անցնցում իրականացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և վերջինիս կից աշխատանքային խումբ: «Եթե ժամանակին բոլոր խնդիրները լուծվեինգուցե այսօր Երևանում չլինեին այն բարդություններըորոնց բախվում ենքՍակայն մենք չենք ընկրկում և վստահ եմոր մեր ինքնաքննադատական քաղաքականությունը մեզ միշտ աչալուրջ կպահիև ցանկացած խնդիր կկարողանանք լուծել»,-նշեց նախարարի տեղակալը:

Ծրագիրն իրականացվել է 2018-2019թթ. դեկտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ 3 թիրախային մարզերի ընտրանքային՝ 114 դպրոցներում և 11 տարածքային մանավարժահոգեբանական աջակցության կենտրոններում: Հետազոտական թիմը եղել է Տավուշի, Լոռու և Սյունիքի 12 քաղաքային և 71 գյուղական համայնքներում:

Արմենուհի Մխոյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»
14:00 15.05.2019