ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Եվրատեսիլ-2019». Առաջին կիսաեզրափակչի արդյունքները
16:00 15.05.2019

«Եվրատեսիլ-2019». Առաջին կիսաեզրափակչի արդյունքները

Թել Ավիվում նախօրեին կայացել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցում էր 17 երկիր՝  Կիպրոսի, Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի և Սան-Մարինոյի ներկայացուցիչները։

Եզրափակչում հայտնվեց 10 երկրի ներկայացուցիչ՝ Հունաստան, Բելառուս, Սերբիա, Կիպրոս, Էստոնիա, Չեխիա, Ավստրալիա, Իսլանդիա, Սան Մարինո, Սլովենիա։

Երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 16-ին։ Այդ օրը շոուն բացելու է Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը։ Ելույթ է ունենալու 18 երկրի ներկայացուցիչ, եզրափակիչ է անցնելու ևս 10 երկրի ներկայացուցիչ։

Մրցույթի կանոնների համաձայն, Մեծ հնգյակի երկրները` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիան ու հյուրընկալող երկիրը՝ այս դեպքում Իսրայելը, ելույթ են ունենալու միայն եզրափակչում։ Եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։

Աղբյուրը՝ Panorama.am

16:00 15.05.2019

Ամենաշատ ընթերցվածները