ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Սիրիայի իշխանությունները վերականգնել են երկաթուղային հաղորդակցությունը Հալեպի հետ
17:00 15.05.2019

Սիրիայի իշխանությունները վերականգնել են երկաթուղային հաղորդակցությունը Հալեպի հետ

Սիրիայի իշխանությունները վերականգնել են Ջիբրինի հետ Հալեպի երկաթուղային հաղորդակցությունը, հեռանկարում հաղորդակցության վերականգնումն Է Դամասկոսի եւ մյուս խոշոր քաղաքների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հալեպ-Ջիբրին գնացքը երթեւեկում Է օրական երկու անգամ: Առանց կանգառի ճանապարհն ընդամենը 20 րոպե Է, բայց այնուհետեւ ճանապարհ չկա: Երկաթուղու պաստառը ոչնչացրել են զինյալները քաղաքի շրջափակման ժամանակ: Մոտ ապագայում պլանավորվում Է երկաթուղային հաղորդակցությունը վերականգնել Դամասկոսի հետ: Հալեպի կայարանի շենքը կառուցվել Է անցյալ դարի սկզբին եւ ճարտարապետական հուշարձան Է:

«1902 թվականին կառուցված այս շենքը հիանալի պահպանվել Է: Հալեպով Է անցել Բեռլին-Ստամբուլ-Բաղդադ հայտնի երկաթուղային երթուղին: Առաջ մենք նաեւ Էքսկուրսիա Էինք կազմակերպում կայարանում եւ պատմում այդ մասին: Եթե զբոսաշրջիկներ լինեն, անշուշտ, կվերադառնանք այդ պրակտիկային»,-լրագրողներին պատմել Է Հալեպի կայարանապետը՝ Թալյադ Մահմուդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 15.05.2019

Ամենաշատ ընթերցվածները