ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վերջին զանգի օրը թողնված է հնգօրյա և վեցօրյա դպրոցների հայեցողությանը
17:00 16.05.2019

Վերջին զանգի օրը թողնված է հնգօրյա և վեցօրյա դպրոցների հայեցողությանը

Հանրապետության դպրոցներում այս տարի «Վերջին զանգը» կնշվի մայիսի 24-ին՝ չնայած որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ավարտական միջոցառումն անցկացվելու է մայիսի 25-ին։

Panorama.am-ը Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից տեղեկացավ, որ մարզպետների հետ խորհրդակցությունից հետո որոշել են Վերջի զանգը նշել մայիսի 24-ին։

«Հանրապետությունում հնգօրյա դպրոցներն ավելի շատ են, վեցօրյաները քիչ են, դրա համար էր որոշվեց որ նշվի ամսի 24-ին, սակայն վեցօրյայով վերջացնողները կարող են նշել 25-ին»,- ասաց Արշակյանը։

Աղբյուրը՝ Panorama.am

17:00 16.05.2019