ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ-2019»-ի եզրափակիչ
13:00 17.05.2019

Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ-2019»-ի եզրափակիչ

Նախօրեին Թել Ավիվում կայացավ «Եվրատեսլ-2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Ելույթ ունեցավ 18 երկրի ներկայացուցիչ, եզրափակիչ անցան միայն 10-ը։

Հայաստանը ներկայացնող Սրբուկը չանցավ «Եվրատեսիլ-2019» մրցույթի եզրափակիչ։ Նա հանդես եկավ «Walking Out» երգով, որի բառերը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտությունը Lost Capital-ը: 

Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակչում հայտնվեցին Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդերլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի,  Մալթայի ներկայացուցիչները։

Մայիսի 18-ին կայանալիք եզրափակչում  ընդհանուր ելույթ է ունենալու 26 երկրի ՝ Մալթա, Ալբանիա, Չեխիա, Գերմանիա, Ռուսաստան, Դանիա, Սան Մարինո, Հյուսիսիային Մակեդոնիա, Շվեդիա, Սլովենիա, Կիպրոս, Նիդեռլանդաներ, Հունաստան, Իսրայել, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Իսլանդիա, Էստոնիա, Բելառուս, Ադրբեջան, Ֆրանսիա, Իտալիա, Սերբիա, Շվեյցարիա, Ավստրալիա, Իսպանիա, ներկայացուցիչներ։

Աղբյուրը՝ Panorama.am

13:00 17.05.2019

Ամենաշատ ընթերցվածները