ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Մեկնարկել են Գորիսի ֆուտբոլի դաշտի հիմնանորգման աշխատանքները
15:00 17.05.2019

Մեկնարկել են Գորիսի ֆուտբոլի դաշտի հիմնանորգման աշխատանքները

Շվեցարահայ բարերարի ֆինանսական օժանդակությամբ, ՀՖՖ հետ համատեղ Գորիսում հիմնանորոգվում է ֆուտբոլի դաշտը, հիմնվում է ֆուտբոլի ակադեմիա` մինչև 300 երեխայի համար։ 

Ֆոիտբոլի դաշտի հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Արդյունքում կլինեն ֆուտբոլի 2 բաց դաշտ, հանդերձարաններ և փակ մարզասրահ։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Արցախ ֆուտբոլային ակումբի հիմնադիր Սևան Ասլանյանի հետ շրջայց են կատարել դաշտի տարածքում, քննարկվել են մի շարք կարևոր հարցեր` ուղղված հիմնանորոգման աշխատանքներին, Գորիսում ֆուտբոլի զարգացմանը, առաջիկա ծրագրերին։ 

Հիշեցնենք , որ Արցախի թիմը 2019- 2020թթ ֆուտբոլային նոր շրջանի տնային խաղերը անց է կացնելու ոչ թե Երևանում, այլ` Գորիսում` հաշվի առնելով ֆուտբոլային ավանդույթները։ Այսպիսով փորձ է արվելու համատեղ համագործակցության արդյունքում զարգացնել ֆուտբոլը և առավել պրոֆեսիոնալ հիմքեր ստեղծել։ Նախատեսվում է նաև Եվրոպայից հրավիրել ակադեմիայի տեխնիկական տնօրեն, ով երեք տարի պայմանագրային ժամկետով կվերապատրաստի մեր մարզիչներին և կկրթի երեխաներին։ Համագործակցության և համատեղ աշխատանքի մեկնարկն արդեն տրված է։ Դաշտի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 6 ամսից:

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

15:00 17.05.2019

Ամենաշատ ընթերցվածները