ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Բասկետբոլի հուշամրցաշար՝ Սերյոժա Առաքելյանի հիշատակին
17:00 17.05.2019

Բասկետբոլի հուշամրցաշար՝ Սերյոժա Առաքելյանի հիշատակին

Մայիսի 16-ին Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է վաստակաշատ մարզիչ Սերյոժա Առաքելյանի հիշատակին նվիրված բասկետբոլի հուշամրցաշարը:

Սերյոժա Առաքելյանը իր ողջ կյանքը նվիրել է մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակությանը, սպորտի զարգացմանը, երկար տարիներ եղել է Բռնակոթի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Սիսիանի մարզադպրոցում՝ մարզիչ: Նրա տղաների՝ Անդրանիկ, Հրաչ և Քաջիկ Առաքելյանների նախաձեռնությամբ առաջին անգամ է կազմակերպվում այս հուշամրցաշարը:

Կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Սիսիանի մարզադպրոցի տնօրինության կողմից, սպորտային միջոցառման կայացման գործում մեծ է նաև Բռնակոթի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արմեն Շահնազարյանի դերը: Մրցակցությունը ընթանում է 8 թիմերի միջև՝ «Շաքի 1», «Շաքի 2»,  «Շաղատ», «Բռնակոթ», «Սիսիան», «Մարզադպրոց», «Ռազմական ոստիկանություն», «Զորամաս»:

Հաղթող թիմին սպասվում է դրամական պարգևատրում, կհանձնվի նաև գավաթ: Հուշամրցաշարի փակման արարողությունը  կկայանա կիրակի օրը՝ մայիսի 19-ին:

Աղբյուրը՝ sisian.info
17:00 17.05.2019

Ամենաշատ ընթերցվածները