ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հանգստյան օրերին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ
14:00 18.05.2019

Հանգստյան օրերին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի առանձին մարզերում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, որոնք կուղեկցվեն հարավարեւմտյան քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 18-20 մ/վ: Տեղ-տեղ հնարավոր է կայծակ: «Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +31+33:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+30,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +5+10, ցերեկը՝ +20+24,

Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+26, 

Տավուշում գիշերը՝ +9+14, ցերեկը` +26+30,

Արագածոտնի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +14+16, ցերեկը՝ +30+32,

Արարատում գիշերը` +12+17, ցերեկը՝ +32+34,

Արմավիրում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +32+34,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +20+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +14+19, ցերեկը՝ +30+34,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+27,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +13+17, ցերեկը՝ +27+32:

Աղբյուրը՝ NEWS.am

14:00 18.05.2019

Ամենաշատ ընթերցվածները