ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
16:00 20.05.2019

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 20-ի ցերեկը, 21-22-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝ 

Մայիսի 20-ի ցերեկը, 21-22-ը ժամանկ առ ժամանակ սպասվում է, 23-25-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Երևան քաղաքի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            32.20C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                2.30C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           17.90C

16:00 20.05.2019

Ամենաշատ ընթերցվածները