ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանցին Քաշաթաղում բանջարեղեն հավաքելիս զենք-զինամթերք է հայտնաբերել ու հանձնել ոստիկանություն
14:00 21.05.2019

Կապանցին Քաշաթաղում բանջարեղեն հավաքելիս զենք-զինամթերք է հայտնաբերել ու հանձնել ոստիկանություն

ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 18-ին, ժամը 11.05-ին, բաժին է ներկայացել Կապանի 49-ամյա մի բնակիչ և հանձնել 5.45 մմ տրամաչափի 100 փամփուշտ, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի 1-ական նռնակ, 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրազեն ու հայտնել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, Արցախի Քաշաթաղի շրջանի «Եմազլու» կոչվող տարածքում՝ բանջարեղեն հավաքելիս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Աղբյուր՝ lurer.com

14:00 21.05.2019

Ամենաշատ ընթերցվածները