ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
16:00 21.05.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Սյունիք», «Լեռնագործներ», «Գ․ Նժդեհ-1», «Անդոկ», «Կենտրոն», «Գետափ», «Հունան», «Հունան 1», «Աջափնյակ», «Վահանավանք», «Զորավար Դավիթ Բեկ», «Սպանդարյան», «Բաղաբերդ 1», «Երկաթուղայիններ», «Ձորք 1», «Ձորք», «Բաղաբերդ», համատիրություններում մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։
«Սարահարթ» համատրիությունում մայիսի 14-ին ժամը 14։00-18։00 ջրամատակարարումը դադարեցվել է վթարի պատճառով, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
«Կայարան» համատիրության Մ․ Հարությունյան փողոցի թիվ 10 շենքում մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ։
Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Շղարշիկ, Համլետավան, Բեխ, Վաչագան, Արփիկ թաղամասերում, Մ․Ստեփանյան, Ազատամարտիկներ, Գր. Արզումանյան փողոցներում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Լեռնագործների 1-4 նրբանցքներում մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Կավարտ թաղամասում մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 10 ժամ տևողությամբ։
Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ։ 
Սպանդարյան 4-րդ նրբանցքում մայիսի 18-ին ջուր չկար, շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

16:00 21.05.2019

Ամենաշատ ընթերցվածները