ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Էներգախնայող վառարան՝ ձմեռն ավելի տաք դիմավորելու համար
15:00 21.05.2019

Էներգախնայող վառարան՝ ձմեռն ավելի տաք դիմավորելու համար

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը վարչական ղեկավարների հետ միասին այցելեց ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակ՝ տեսնելու և ընդունելու նոր ստացված էներգախնայող վառարանները։ 
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում այսօր համայնքը ստացել է էներգախնայող վառարաններ, որոնք պետք է բաշխվեն Կապան համայնքի Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ, Սրաշեն գյուղական բնակավայրերում բնակվող տնային տնտեսություններին։ Փորձնական օգտագործման համար ստացվել է 10 վառարան, որոնց արդյունավետության և օգտակար գործողության գործակցի բարձր լինելու պարագայում (ՕԳԳ), նույն վառարաններից կբաժանվեն նաև վերոնշյալ բնակավայրերում մշտական բնակվող բոլոր գյուղացիներին։
Լիարժեք պատկերացման համար՝ ծրագրի ղեկավար Հայնո Հերթելը վարչական ղեկավարներին մանրամասն բացատրեց վառարանի ճիշտ և անվտանգ օգտագործելու ձևերը։
Ծրագիրը նպատակ ունի բարելավել գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը՝ առանց կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության` նպատակ ունենալով նաև նվազեցնել ճնշումը բնական պաշարների վրա:

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

15:00 21.05.2019

Ամենաշատ ընթերցվածները