ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են ՊՆ ГАЗ 66-ն ու Ford-ը. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են
19:00 21.05.2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են ՊՆ ГАЗ 66-ն ու Ford-ը. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են

Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքոմ, բախվել են Ford մակնիշի 34 RO 666 համարանիշի և ГАЗ 66 մակնիշի ՊՆ 8554 Շ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Մահացածին, ով եղել է Ford-ի մեջ, դուրս են բերել փրկարարները; Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յոիւրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Այս պահին դոպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։ Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը։

Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 23-ամյա Արծվիկ Ոսկանյանն էր, իսկ վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Աղբյուր՝ shamshyan.com

19:00 21.05.2019

Ամենաշատ ընթերցվածները