ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կայացավ դպրոցականների «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների համայնքային փուլը
18:00 22.05.2019

Կայացավ դպրոցականների «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների համայնքային փուլը

Վերիշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում կայացավ ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից նախաձեռնված Հայաստանի Հանրապետւթյան դպրոցականների «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների համայնքային փուլը, որին մասնակցել են Գորիս համայնքի 11 հանրակրթական դպրոցների թիմերը:

Մրցույթում 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Ակների միջնակարգ դպրոցի թիմը, 1-ին տեղը՝ Վերիշենի միջնակարգ դպրոցը:

Հայաստանի Հանրապետւթյան դպրոցականների «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների մարզային փուլին Գորիս համայնքը կներկայացնի Վերիշենի միջնակարգ դպրոցի թիմը:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

18:00 22.05.2019

Ամենաշատ ընթերցվածները