ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mitsubishi Grandis-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
12:30 23.05.2019

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mitsubishi Grandis-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 21-ին հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Մկրտչյանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին, ժամը 06:10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 327-րդ կմ հատվածում բախվել էին Կապանի բնակիչներ, 37-ամյա Կարեն Մովսիսյանի վարած BMW մակնիշի 36 CF 426 համարանիշի և Ա. Մկրտչյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 91 FQ 911 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոն: Նախապատրաստված նյութերը փոխանցվել էին Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

12:30 23.05.2019

Ամենաշատ ընթերցվածները