ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ու կհնչի զանգը վերջին անգամ
14:00 23.05.2019

Ու կհնչի զանգը վերջին անգամ

Մայիսի 24-ին, թե՝ 25-ին կհնչի դպրոցներում վերջին զանգը, կարևոր չէ։ Կարևորը, որ այն անցկացվի պատշաճ մակարդակով, առանց ավելորդ շքեղությունների, առանց դրամահավաքչության, ինչպես հաճախ սիրում են կրկնել։ Թերևս այս վերջին կետի վրա կանգ առնել է պետք։ Չնայած ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը վերջերս մամուլով ասաց, որ դրամահավաքչության վերաբերյալ զգալիորեն նվազել են ահազանգերը, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ օրվա կապակցությամբ տվյալ ընտանիքի բյուջեից կլորիկ գումար դուրս չի գալիս։ Պարզապես նոր տերմինաբանությամբ այն կոչվում է ծնողական հանրույթի գործ։

Օրը տոնական դարձնելու համար գումարի միջին չափ, իհարկե, կարելի է նշել, բայց դա կարող է խիստ տարբեր և պայմանական լինել, քանի որ մեկի  հագուստը կարող է արժենալ 50 հազար, մյուսինը՝ 10 հազար, մազերի սանրվածքը՝ 3000 կամ 7000, փուչիկների ու ծաղիկների համար յուրաքանչյուրից հավաքած գումարը՝ 2000 կամ 5000 և այլն։

Այս ամենը կարևոր է, բայց առավել կարևոր է, որ այդ օրը ուսուցիչների գործը գոնե խոսքերով գնահատվի, թե չէ մոդայիկ դարձած ավանդական և ոչ ավանդական պարերն են հաճախ դառնում նրանց մեծարելու ձև։

Նշենք, որ այս տարի հանրապետությունում 9-րդ դասարանը կավարտի շուրջ 30 հազար աշակերտ, իսկ 12-րդը՝ մոտ 20 հազար։ Այս թիվը վերջին մի քանի տարվա միջին ցուցանիշն է, սակայն նախորդ տարի 12-րդ դասարանի շրջանավարտների թիվը նվազել էր մինչև 9600, ինչը պայմանավորված էր 12-ամյա կրթության անցումով։

Սյունիքի մարզում վերջին զանգը կհնչի 1000 12-րդ դասարանցու համար։

Արմինե Հարությունյան

 

14:00 23.05.2019

Ամենաշատ ընթերցվածները