ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսի ոստիկանների կողմից հետախուզվող Աննան վերադարձել է Հայաստան ու ձերբակալվել
12:30 24.05.2019

Գորիսի ոստիկանների կողմից հետախուզվող Աննան վերադարձել է Հայաստան ու ձերբակալվել

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ 2018 թ. օգոստոսի 20-ից ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելնուն հանցակցելը) հատկանիշներով հետախուզման մեջ գտնվող 47-ամյա Աննա Հ.-ն մայիսի 23-ին , ժամը 01.30-ին, վերադառնալով Հայաստան, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ համատեղ, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ ձերբակալվել է՝ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար:

Աղբյուր՝ news.am

12:30 24.05.2019

Ամենաշատ ընթերցվածները