ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը կսպասարկի հռչակավոր մրցավար
14:00 24.05.2019

«Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը կսպասարկի հռչակավոր մրցավար

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության 35-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Արցախ» հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը` Խավյեր Էստրադա Ֆերնանդեսը: 

Մայիսի 26-ին կայանալիք «Փյունիկ»-«Արարատ» խաղը ևս կսպասարկեն իսպանացիները՝ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Լաոսը 2008-ից սպասարկում է Իսպանիայի Լա Լիգայի առաջնության խաղերը, 2011-ից համարվում է ՖԻՖԱ-ի մրցավար: Վալենսիացին լինելու է Չեմպիոնների լիգայի եզրափակչի չորրորդ մրցավարը:

Ավելացնենք, որ «Ալաշկերտ»-«Բանանց» հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը, իսկ «Գանձասար-Կապան»-«Լոռի» հանդիպումը՝ Հենրիկ Նալբանդյանը:

Աղբյուր՝ armfootball.com

14:00 24.05.2019

Ամենաշատ ընթերցվածները