ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մայիսի 23-ին Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստն էր
17:00 24.05.2019

Մայիսի 23-ին Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստն էր

Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը մայիսի 23-ին էր: Այն վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Ներկա էին ավագանու 10 անդամներ, օրակարգում ընդգրկված էին թվով 8  որոշման նախագծեր:

Ավագանին հաստատեց բյուջեում նախատեսվող փոփոխությունները՝ կապված համայնքի Շաղատ, Սալվարդ և Վաղատին բնակավայրերում ջրագծերի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման հետ:

Սիսիանի թիվ 1 և 4 ՆՈՒՀ-երի վերանորոգումից հետո ձեռք է բերվել նոր գույք, ինչ արդյունքում այս երկու հաստատություններում առկա է չօգտագործվող, բայց օգտագործման  համար պիտանի գույք, որն անհրաժեշտ է մյուս ՆՈՒՀ ՀՈԱԿ-ներին: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը՝  ավագանին տվեց իր համաձայնությունը այդ ՀՈԱԿ-ների հաշվեկշռում գտնվող չօգտագործվող գույքը փոխանցել այն ՀՈԱԿ-ներին, որոնք   ունեն  գույքի համալրման կարիք:

Ավագանու հաստամանն էր ներկայացվել նաև համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 15-ի թիվ 449-Ա և 450-Ա որոշումները, համաձայն որոնց ՀՈԱԿ-ը միացման ձևով կվերակազմակերպվի ՀՈԱԿ-ի հետ, իսկ մանկական արվեստի դպրոցը՝ Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի հետ: Հիմնավորումները լսելուց հետո ավագանին հաստատեց որոշումներն ու կազմակերպությունների նոր կանոնադրությունները: Երկու դեպքում էլ ՀՈԱԿ-ներն իրականացնում են կրկնվող առանձին գործառույթներ, ուստի միացման ձևով վերակազմակերպումը թույլ կտա արդյունավետ ղեկավարում իրականացնել այդ ոլորտներում, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը: Միացումը կխթանի վերակազմակերպված ՀՈԱԿ-ների նյութական և աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:

Օրինակ՝ խոշորացումից հետո «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակով նախատեսվել են հաստիքներ բնակավայրերում մշակութային և գրադարանային աշխատանքներ իրականացնելու համար, ուստի ստացվում է, որ երկու ՀՈԱԿ-ներն իրականացնում են կրկնվող գործառույթներ: Բացի այդ, ՀՈԱԿ-ները տեղակայված են միևնույն շենքում: Միացման ձևով վերակազմակերպումից հետո կհստակեցվեն գործառույթները, կլինի պատասխանատվության հստակ և բալանսավորված բաշխում: Միաժամանակ հաշվի է առնվել, որ բնակավայրերի գրադարանների գրքերի ընդհանուր քանակը կազմում է մոտ 185000, իսկ «Սիսիանի համայնքային գրադարան» ՀՈԱԿ-ում` 121000: Միացման ձևով վերակազմակերպումից հետո համայնքի բյուջեի ծախսային մասում ավելացումներ չեն նախատեսվում: Ինչպես նաև կազմակերպությունները կմնան նախկին շենքերում: 
Ավագանու կողմից ընդունվեցին նաև  Սիսիանի համայնքի ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատություններում 2019-2020թթ. ուսումնական տարվա համար ընդունելության տեղերը հաստատելու, հանրակրթական դպրոցների խորհուրդների կազմում թեկնածուներ առաջադրելու և ավագանու 2017թ. դեկտեմբերի 12-ի թիվ 21-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումները:

Աղբյուր՝ sisian.info

17:00 24.05.2019

Ամենաշատ ընթերցվածները