ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գաբրիել Սարգսյանը՝ Ալ Բատայահ արագ շախմատի մրցաշարի հաղթող
18:00 30.05.2019

Գաբրիել Սարգսյանը՝ Ալ Բատայահ արագ շախմատի մրցաշարի հաղթող

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը հաղթել է ԱՄԷ-ի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվեց Ալ Բատայահ արագ շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 19 երկրների 107 շախմատիստ: Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Գադիր Գուսեյնովը 6 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ եգիպտոսցի միջազգային վարպետ Թահեր Ֆուադը եզրափակեց լավագույն եռյակը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 30.05.2019