ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գանձասար-Կապանը ջախջախեց Արարատին
13:00 31.05.2019

Գանձասար-Կապանը ջախջախեց Արարատին

Հայաստանի Բարձրագույն խմբի 2018-19թթ․ առաջնության վերջին տուրում «Արարատը» հյուրընկալեց «Գանձասար-Կապանին» և 1-7 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց։

«Գանձասար-Կապանը» հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը հանեց առաջին կեսում՝ խփելով 5 անպատասխան գոլ․ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գեղամ Հարությունյանը, մեկական գոլ խփեցին Աշոտ Ադամյանը և Դավիթ Պետրոսյանը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Արտյոմ Սիմոնյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 61-րդ րոպեին Գեղամ Հարությունյանը, պոկեր ձևակերպելով, վերականգնեց 5 գոլի առավելությունը, իսկ 77-րդ րոպեին աչքի ընկավ Միհրան Մանասյանը։

Այսպիսով, «Գանձասար-Կապանն» առաջնությունն ավարտեց 38 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Արարատը» 22 միավորով եզրափակեց աղյուսակը։

Բարձրագույն խումբ, 36-րդ տուր

«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 1-7
Գոլերը՝ Արտյոմ Սիմոնյան 54՛ - Գեղամ Հարությունյան 6՛, 22՛, 30՛, 61՛, Աշոտ Ադամյան 13՛, Դավիթ Մինասյան 20՛, Միհրան Մանասյան 77՛

Աղբյուրը՝ Armsport.am

13:00 31.05.2019

Ամենաշատ ընթերցվածները