ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սիսիանի վոլեյբոլը՝ կրկին հաղթանակած
16:00 03.06.2019

Սիսիանի վոլեյբոլը՝ կրկին հաղթանակած

Մայիսի 31-ին ավարտվեց ՀՀ 2019 թվականի վոլեյբոլի Մ15 տարեկանների (ծնված 2004-2005 թվականներին) առաջնությունը:

Տղաների եզրափակիչ հանդիպումը կայացավ Վանաձորի եւ Սիսիանի թիմերի մասնակցությամբ, ավելի ուժեղ գտնվեցին Սիսիանի տղաները՝ հաղթելով 2:0 հաշվով եւ դառնալով ՀՀ չեմպիոն:

Աղջիկների եզրափակիչ հանդիպմանը մրցեցին Սիսիանի եւ Ավանի թիմերը, հաղթեցին Ավանի աղջիկները՝ 2:0 հաշվով, այսպիսով՝ Սիսիանի աղջիկների թիմը գրավեց 2-րդ պատվավոր տեղը՝ նվաճելով արծաթ:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգեւատրվեցին պատվոգրերով, մեդալներով եւ գավաթներով: 
Տղաների թիմերից լավագույն խաղացողներ ճանաչվեցին Սիսիանից Ռազմիկ Տիգրանյանն ու Արմեն Գալստյանը:

Աղջիկների Սիսիանի թիմից Լիլիթ Ղազարյանը եւս ճանաչվեց լավագույն խաղացող:

Մրցանակային տեղեր գրաված թիմերին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան գնդակներ հանձնեց:

Աղբյուր՝ Սյունիքի մարզպետարան

16:00 03.06.2019

Ամենաշատ ընթերցվածները