ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
19:00 03.06.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Սյունիք», «Զորավար Դավիթ Բեկ», «Սարահարթ», «Կայարան», «Գ․ Նժդեհ-1», «Անդոկ», «Կենտրոն», «Գետափ», «Հունան», «Հունան 1», «Աջափնյակ», «Վահանավանք», «Սպանդարյան», «Բաղաբերդ 1», «Երկաթուղայիններ», «Ձորք 1», «Ձորք», «Բաղաբերդ», համատիրություններում մայիսի 27-ից մինչև հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։
«Հալիձոր» համատիրությունում հունիսի 1-ին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, որակը՝ պղտոր, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Համլետավան, Բեխ, թաղամասերում, Մ․Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Լեռնագործների 1-4 նրբանցքներում մայիսի 27-ից մինչև հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Արփիկ թաղամասում և Լեռնագործների 4-րդ նրբանցքում մայիսի 30-ին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, որակը՝ նորմալ, հունիսի 2-ին 12:30-21:00 ջրամատակարարումը դադարեցվել է, իսկ շաբաթվա մյուս օրերին ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում մայիսի 27-ից մինչև հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ, որի պատճառով նրբանցքի վերին հատվածի տներում ջուր չկար:
Վաչագան թաղամասում մայիսի 27-ից մինչև հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, որակը՝ նորմալ։
Շղարշիկ թաղամասում մայիսի 27-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը և որակը՝ նորմալ, իսկ մայիսի 31-ին մինչև հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում վթարի հետևանքով ջրամատակարարումն իրականացվում է մի քանի ժամով:
Կավարտ թաղամասում մայիսի մայիսի 27-ից մինչև հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 10 ժամ տևողությամբ։

Սպանդարյան 4-րդ նրբանցքում մայիսի 27-ից մինչև հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ:

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

19:00 03.06.2019

Ամենաշատ ընթերցվածները