ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վերականգնվում է Խնձորեսկ բնակավայրի վթարված ջրագիծը
12:30 04.06.2019

Վերականգնվում է Խնձորեսկ բնակավայրի վթարված ջրագիծը

Երեկ Խնձորեկ բնկավայրում խմելու ջրագիծը վթարվել էր, որին համայնքապետարանն արագ արձագանքել է. Իրականացվել են վթարի վերականգնման աշխատանքներ: Հիշեցնենք, որ այս տարի համայնքապետարանը սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում Խնձորեսկում կիրականացնի՝
- Կապտաժների կառուցում/ 3 հատ՝ 30-40 քմ
- Օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում 200 խմ
- Քլորակայանի կառուցում 200 խմ
- 0․2կմ խողովակաշարի անցկացում
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 63․206․600 ՀՀ դրամ: Նախագծանախահաշվային աշխատանքներն արդեն ավարտված են, օրենքով սահմանաված կարգով, շինաշխատանքների մրցույթն անցկացնելուց հետո, կմեկնարկեն աշխատանքները: Հիշեցնենք նաև, որ անցյալ տարի Գորիս համայնքի ղեկավարի հանձնարարականով փոխվել էր արտաքին ցանցի 750 գծամետր խողովակաշարը, որի արդյունքում հաջողվել է վերացնել ջրի զգալի կորուստները ցանցում: Իրականացվել են աղբյուրների ուսումնասիրման, կապտաժների հատվածներում՝ նաև ջրի որակի ստուգման աշխատանքներ:

Ուստի, իրականացված աշխատանքների, ուսումնասիրությունների արդյունքում աժմ համայնքապետարանը պետության հետ համագործակցությամբ, սուբվենիցիայի ծրագրով ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը ՝ Խնձորեսկում ջրի խնդրի լուծումը վերջնականապես լուծելու համար:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

12:30 04.06.2019

Ամենաշատ ընթերցվածները