ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վրաստանը պատրաստակամություն Է հայտնել դյուրացնել ՆԱՏՕ-ի նավերի մուտքը երկրի նավահանգիստներ
14:00 04.06.2019

Վրաստանը պատրաստակամություն Է հայտնել դյուրացնել ՆԱՏՕ-ի նավերի մուտքը երկրի նավահանգիստներ

Վրաստանի ղեկավարությունը պատրաստ Է այսուհետեւ Էլ ընդունել ՆԱՏՕ-ի՝ Սեւ ծովում գտնվող նավերը եւ դյուրացնել դրանց մուտքը երկրի նավահանգիստներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է 2018-2020 թվականներին աշխատանքի պլանների վերաբերյալ կառավարության հրապարակած հաշվետվության մեջ:

«Մեծանում Է Վրաստանի տարածքային ջրեր ՆԱՏՕ-ի նավերի այցերի ինտենսիվությունը»,- նշվում Է հաշվետվության մեջ: «Վրացական կողմը պատրաստ Է իր հնարավորությունների շրջանակում ընդունել եւ աջակցություն ցուցաբերել դաշինքի՝ Սեւ ծովում գտնվող նավերին: Ներկայում օրինագիծ Է մշակված Վրաստանի տարածքային ջրեր ու նավահանգիստներ այն նավերի մուտքի դիվանագիտական թույլտվության տրամադրման դյուրացման համար, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի օպերատիվ ենթակայության տակ»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուր՝ Արմենպրես

14:00 04.06.2019

Ամենաշատ ընթերցվածները