ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
13:00 04.06.2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հունիսի 3-4-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում այրվել է մոտ 300 քմ խոտածածկ տարածք, Երևանյան լճի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Իսակովի պողոտայում՝ 2400 քմ խոտածածկ տարածք և մոտ 5 հա բուսածածկույթ, Րաֆֆու փողոցում՝ մոտ 2 հա, Զորավար Անդրանիկի փողոցում՝ մոտ 200 քմ, Մյասնիկյան պողոտայում՝ մոտ 500 քմ, Նոր Խարբերդի ամառանոցների մոտ՝ 200 քմ, Սարալանջի պողոտայում՝ մոտ 200 քմ, Մինսկի փողոցում՝ մոտ 3000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ մոտ 400 քմ, Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 600 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 250 քմ, Մասիս քաղաքում՝ մոտ 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում՝ մոտ 30 հակ կուտակած անասնակեր, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում՝ մոտ 1.5 հա, Առատաշեն գյուղում՝ մոտ 2000 քմ, Մերձավան գյուղում՝ մոտ 3000 քմ, Էջմիածին քաղաքում՝ 5200 քմ, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ մոտ 2500 քմ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին՝ 700 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2000 քմ, Պռոշյան գյուղում՝ 1 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

13:00 04.06.2019