ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի հավաքականն սկսում է Լիխտենշտայնի եւ Հունաստանի հետ խաղերի նախապատրաստությունը
16:00 04.06.2019

Հայաստանի հավաքականն սկսում է Լիխտենշտայնի եւ Հունաստանի հետ խաղերի նախապատրաստությունը

Այսօրվանից Հայաստանի ազգային հավաքականն սկսում է նախապատրաստությունը «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Լիխտենշտայնի եւ Հունաստանի հետ հանդիպումներին: Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լիխտենշտայնին, իսկ ամսի 11-ին Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում կմրցի հույների հետ: 

ՀՖՖ-ն մայիսի 31-ին հրապարակեց Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբի կողմից նախապատրաստությանը մասնակցելու հրավեր ստացած 25 ֆուտբոլիստների ցուցակը.

Դարպասապահներ 

Արամ Հայրապետյան, «Բանանց»      
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»      
Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)      

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                  
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Հայկ Իշխանյան, «Լոռի»        
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Կիսապաշտպաններ                                                        

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ» 
Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արաս Օզբիլիզ, «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Գեւորգ Ղազարյան, առանց ակումբի
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա) 

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)
Արթուր Միրանյան, «Փյունիկ»

Տարբեր վնասվածքների պատճառով այս անգամ հայտացուցակում չեն ընդգրկվել Մարկոս Պիզելին, Արտյոմ Խաչատուրովը, Սարգիս Ադամյանը եւ Յուրա Մովսիսյանը:

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, առայժմ թիմին չի միացել Տիգրան Բարսեղյանը, որը Հայաստան կժամանի ուշ երեկոյան: Ժամը 18:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք, որ 2 տուրից հետո ընտրական 10-րդ խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իտալիան, որն ունի 6 միավոր, Հունաստանն ու Բոսնիա եւ Հերցեգովինան վաստակել են 4-ական, Ֆինլանդիան՝ 3 միավոր: Խմբի հետնապահ Հայաստանն ու Լիխտենշտայնը միավոր առայժմ չունեն:

Աղբյուր՝ hetq.am

16:00 04.06.2019