ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիս համայնքը՝ շինհրապարակ
12:30 05.06.2019

Գորիս համայնքը՝ շինհրապարակ

Գորիս համայնքի տարբեր հատվածներում շարունակվում են բարեկարգման, վերակառուցման լայնածավալ աշխատանքները:: 
Խնձորեսկ բնակավայրում կառուցվում է խաղահրապարակ, լողավազան
Շինարարական աշխատանքները շարունակվում են ՝
ՀԻն Վանքի տափ թաղամասում: Մայթի երկայնքով կառուցվում է հանգստի գոտի:
Շարունակվում են Դիտակետի հիմնանորոգման աշխատանքները
- Շարունակվում են ֆուտբոլի դաշտի հիմնանորոգման աշխատանքները
Փողոցների տարբեր հատվածներում փոխվում են եզրառուները
Այս պահին իրականացվող շինաշխատանքների ծավալը կազմում է շուրջ 700մլն ՀՀ դրամ, մինչդեռ համայնքի բյուջեով կապիտալ շինարարությունների ֆոնդային մնացորդը ընդամենը 180 մլն դրամ է: Իսկ լրացուցիչ 570մլն դրամը Գորիսի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անմիջական մասնակցությամբ, տարբեր ծրագրերի, ներդրումների շնորհիվ է ներգրավվել: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում համայնքում կմեկնարկեն նոր ծրագրեր, որոնց համար նախատեսվող ֆինանասական միջոցները կազմում են շուրջ 617մլն ՀՀ դրամ:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

12:30 05.06.2019

Ամենաշատ ընթերցվածները