ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում շարունակվում են հաշվետու համերգները
13:00 05.06.2019

Կապանում շարունակվում են հաշվետու համերգները

Հունիսի 4-ին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը մասնակցեց Կապանի արվեստի մանկական դպրոցի 2018-2019 ուստարվա հաշվետու համերգին։ Մինչ համերգը սկսվելը ներկանները հնարավորություն ունեին դիտելու դպրոցի սաների գեղանկարչական աշխատանքները։ Արվեստի դպրոցի տարբեր բաժինների աշակերտները հանդես եկան երգերով, պարերով, տարբեր երաժշտական գործիքներով կատարեցին աշխարահռչակ երաժիշտների գործերից՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան։ Մանուկ և պատանի դերասանները տարբեր տարիքի հանդիսատեսին հիացրին իրենց խաղով՝ ներկայացնելով Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» հեքիաթը։ 
Նմանատիպ համերգներն օգնում են ուսուցիչներին և աշակերտներին՝դրսևորել իրենց ձեռքբերումները, բացահայտել թերությունները, իսկ ծնողները հնարավորություն են ստանում բեմում տեսնել իրենց երեխաներին, ծանոթանալ տարվա ընթացքում նրանց աշխատանքի արդյունքներին։ 
Համերգին ներկա էին Կապանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր և հասարակայնության արվեստասեր անդամներ։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

13:00 05.06.2019