ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հիմնանորոգվում է Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցը
14:00 05.06.2019

Հիմնանորոգվում է Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցը

Կապանի համայնքապետարանի ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու և կատարված աշխատանքները գնահատելու նպատակով՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն աշխատանքային շրջայց է կատարել։ Համայնքի ղեկավարը համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Արմեն Ստեփանյանի ուղեկցությամբ նախ այցելել է Կապանի թիվ 2 երաժշտական դպրոց, շրջել հարկաբաժիններում և գնահատել կրթօջախում իրականացված աշխատանքները։

Հիմնանորոգման աշխատանքները սկսվել են դեռևս 2 ամիս առաջ, և դրանք նախատեսվում է ավարտին հասցնել մինչև այս տարվա վերջ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էներգո Սվյազ Պրոմ Ստրոյ» ՍՊ ընկերությունը։ 
Աշխատանքային շրջայցի շրջանակում համայնքի ղեկավարը այցելել է նաև Արամ Մանուկյան փողոց, ծանոթացել մայթերի բարեկարգման աշխատանքներին։
Համայնքի ղեկավարը աշխատակազմին տվել է հանձնարարականներ՝ աշխատանքները մաքսիմում որակյալ կատարելու ուղղությամբ:

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

14:00 05.06.2019

Ամենաշատ ընթերցվածները