ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ոստիկանները Սյունիքի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել
16:00 05.06.2019

Ոստիկանները Սյունիքի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյլաներ են ստացվել Կապան համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Տվյալների հիման վրա գլխավոր վարչության ծառայողները Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի գործընկերների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով հետևյալը։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանությունից:

Նախնական տվյալներով՝ 2006 թվականի հոկտեմբերին Կապան համայնքի ավագանին որոշում է կայացրել անհատույց, նվիրատվության կարգով վարձակալներին օտարել համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները։ Մեկ տարի անց Կապանի նախկին քաղաքապետը, հղում անելով վերը

նշված ավագանու որոշմանը, իր հերթին որոշում է կայացրել Սյունիքի նախկին մարզպետին նվիրատվության կարգով օտարել Կապանի Շահումյան 1032 հասցեի բնակարանը , որը ընդգրկված չի եղել համայնքի ավագանու 2006 թվականին ընդունած որոշման մեջ։ 
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է

Սյունիքի մարզային քննչական վարչություն։ 

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Աղբյուր՝ pastinfo.am

16:00 05.06.2019