ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրդեհ` Հալիձոր գյուղում. տուժածներ չկան
12:30 06.06.2019

Հրդեհ` Հալիձոր գյուղում. տուժածներ չկան

Հունիսի 5-ին, ժամը 18:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հալիձոր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում, որը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:29-ին: Այրվել են խոհանոցի 2 պատուհանները, դուռը և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ)՝ մասամբ:

Աղբյուր՝ tert.am

12:30 06.06.2019

Ամենաշատ ընթերցվածները