ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Առաջաձոր գյուղում կատարված հեծանիվի գողությունը բացահայտվեց
16:00 06.06.2019

Առաջաձոր գյուղում կատարված հեծանիվի գողությունը բացահայտվեց

Հունիսի 4-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում մի կին հաղորդում է տվել, որ մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Առաջաձոր գյուղի իր տան դիմացի փողոցից գողացել են անչափահաս որդուն պատկանող հեծանիվը՝ պատճառելով մոտ 40.000 դրամի վնաս: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 18-ամյա մի քաղաքացուհի, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 20.20-ին, ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը: Նախապատրաստվում են նյութեր:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն 

16:00 06.06.2019

Ամենաշատ ընթերցվածները