Հասարակական
Եղանակը՝ Հայաստանում
Հունիսի 7-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ՝ ուղեկցված հարավարեւելյան քամու մինչեւ 20-25 մ/վ ուժգնացմամբ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Առաջիկա 2 օրում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ՝ ուղեկցված քամու մինչեւ 15-20 մ/վ ուժգնացմամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +32+34:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+27,
Կոտայքի լեռներում գիշերը` +10+14, ցերեկը՝ +23+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +27+30,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +10+14, ցերեկը՝ +23+27,
Լոռիում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+26,
Տավուշում գիշերը՝ +15+19, ցերեկը` +26+31,
Արագածոտնի լեռներում գիշերը` +10+14, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +18+20, ցերեկը՝ +29+33,
Արարատում գիշերը` +18+22, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +10+14, ցերեկը՝ +23+27,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+22, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +15+20, ցերեկը՝ +30+34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+26,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +16+21, ցերեկը՝ +28+31:
Աղբյուր՝ news.am