ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կայացավ Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի հաշվետու համերգը
17:00 07.06.2019

Կայացավ Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի հաշվետու համերգը

Հունիսի 6-ին Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի 2018-2019 ուսումնական տարվա հաշվետու համերգը։ Դպրոցի բոլոր բաժինների տարբեր դասարանների սաները հանդես եկան աշխարահռչակ դասականների ստեղծագործություններով, դաշնամուրային, լարային, հարվածային եւ փողային գործիքների, ինչպես նաեւ՝ վոկալային կատարումներով՝ ներկաներին կտրելով իրականությունից` տարան երգի, երաժշտության հրաշալի աշխարհ: Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանիները, ծնողները և երաժշտասեր կապանցիները։ 
Համերգի ավարտին դպրոցի տնօրեն Գայանե Հարությունյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի սաներին, ուսուցիչներին՝ գեղեցիկ համերգային ծրագրի համար և հանդիսավոր կերպով պատվոգրեր հանձնեց լավագույն սաներին։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

17:00 07.06.2019