ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքում սկսվել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները
14:00 08.06.2019

Սյունիքում սկսվել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները

Սյունիքի մարզում առավոտից սկսվել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները: 
Ամենավաղը շաբաթօրյակի են դուրս եկել շոգ Մեղրի համայնքում՝ ժամը 07:15-ից. այստեղ աշխատանքներ են տարվում Վարդանիձորում, Տաշտունում, Լեհվազում առկա խոշոր ու չնախատեսված աղբավայրերում:
Քաջարան համայնքում ժամը 09:00-ից սկսվել են լոգերի մաքրման ու ասֆալտի լվացման աշխատանքները: 
Կապանում շաբաթօրյակը մեկնարկել է 08:30-ից, մարզկենտրոնում տեղակայված զորամասերի զինծառայողները եւս ակտիվորեն մասնակցում են շաբաթօրյակին: 
Գորայքում մաքրվում է մարզի մուտքը՝ միջպետական մայրուղու «Սյունիքի զանգերի» հատվածը: 
Տեղ համայքնում աշխատանքները մեկնարկել են ժամը 10:00-ից, կշարունակվի աղբավայրերի՝ երեկվանից սկսված փակումը: 
Գորիսում եւս շաբաթօրյակի մասնակիցները դուրս են եկել ժամը 10:00-ից, նախատեսվում է մաքրել ու լվանալ քաղաքի հուշարձանները եւ բարեկարգել դրանց տարածքները, մաքրվում են քաղաքի խցանված առուները, փակվում չնախատեսված աղբավայրերը: 
Սիսիանում շաբաթօրյակի են դուրս եկել 09:20-ից: 
Տաթեւում մաքրվում է Շինուհայրով անցնող կենտոնական փողոցը եւ վանքին հարակից տարածքը, այստեղ նաեւ խոշոր միջոցառում է՝ «Ոչխարների խուզման» փառատոնը Խոտ գյուղում, այնպես որ, դրա տարածքը մաքրելու կարիք կլինի ավարտից հետո: 
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տղամարդիկ մաքրում են Կապանի Գ.Նժդեհի անվան հուշամալիրը, կանայք աշխատանք են տանում մարզպետարանի տարածքում: 

Աղբյուր՝ Սյունիքի մարզպետարան

14:00 08.06.2019

Ամենաշատ ընթերցվածները