Հասարակական

Տեղ համայնքում նորակառույց անասնաբուժական կետ բացվեց
Սյունիքի մարզի Տեղ համայնքում այսօր բացվեց նորակառույց անասնաբուժական կետը:
Բացման արարողությանը ներկա էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Սթեֆանո Լազզարոտտոն, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, գործարարներ, բնակիչներ:
Անասնաբուժական կետը կառուցվել եւ կահավորվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի և Տեղի համայնքապետարանի համատեղ ջանքերով, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ:
Իր բացման խոսքում դեսպանը կարեւորեց այս համագործակցությունը, իսկ Սյունիքի մարզպետը ողջունեց բոլորին եւ նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
Օրակարգով նախատեսված միջոցառումների հաջորդ կանգառը Կոռնիձոր գյուղն էր, որտեղ այցելեցին «ԷԼՈԼԱ» ընկերության կաթի ընդունման կետ: Այն եւս կառուցվել է երկկողմ համագործակցության արդյունքում:
Ներկաները ծանոթացան կաթի մթերման գործընթացին, քննարկվեցին կաթի ընդունման պայմանները:
Աղբյուր՝ Տեղի համայնքապետարան