ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
16:00 08.06.2019

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ 20-25 մ/վ հարավարեւելյան պոռթկուն քամու ուղեկցությամբ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին մի փոքր էլ կնվազի։ Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամու ուժգնացմամբ մինչեւ 15-20 մ/վ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +30+32։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +26+29,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,  

Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,  

Տավուշում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +24+29,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +28+31,

Արարատում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,  

Արմավիրում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+31,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+25,

Արցախում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +26+29։

Աղբյուր՝ news.am

16:00 08.06.2019