ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հունաստան-Հայաստան խաղը կսպասարկի Էստոնիայի մրցավարական անձնակազմը
17:00 10.06.2019

Հունաստան-Հայաստան խաղը կսպասարկի Էստոնիայի մրցավարական անձնակազմը

Հունաստան-Հայաստան խաղը կսպասարկի Էստոնիայի մրցավարական անձնակազմը
Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի էստոնացի Կրիստո Տոհվերը:

ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են, որ եզրերում նրան կօգնեն Սիլվեր Կոյվը, Արոն Հարսինգը: Չորրորդ պաշտոնյան Յուրի Ֆրիշերն է:

ՈւԵՖԱ-ի պատվիրակը Լատվիան ներկայացնող Եվգենի Միլևսկին է, մրցավարների տեսուչը՝ Ռենատուս Տեմինկը (Նիդերլանդներ): Հանդիպումը Աթենքի Օլիմպիական մարզադաշտում կկայանա հունիսի 11-ին, խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

Աղբյուրը՝  Panorama.am

17:00 10.06.2019

Ամենաշատ ընթերցվածները