ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը» վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ աճ Է արձանագրել
15:00 12.06.2019

«Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը» վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ աճ Է արձանագրել

Երկրների մեծամասնությունը վերջին մեկ տարվա ընթացքում բարելավել են իրենց դիրքերը «Խաղաղասիրության գլոբալ ինդեքսում» (Global Peace Index 2019), ինչի շնորհիվ այդ ցուցանիշը վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ աճ Է արձանագրել:

Այս եզրակացությունը տեղ Է գտել Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի (The Institute for Economics and Peace)՝ հունիսի 12-ին հրապարակված տարեկան հետազոտության մեջ, որը վերլուծում Է իրադրությունը 163 երկրում, որտեղ ապրում Է մոլորակի բնակչության 99,7 տոկոսը: Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը ձեւավորելիս հետազոտվում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են հասարակության համախմբվածության մակարդակը, մարդու իրավունքների հարգումը, քաղաքական ու տնտեսական կայունությունը, ահաբեկչական սպառնալիքի մակարդակը եւ այս կամ այն երկրի մասնակցությունը մարտական գործողությունների: Իսլանդիան շարունակում Է մնալ աշխարհի ամենախաղաղասեր երկիրը՝ վարկանիշի առաջատարի դիրքը պահպանելով 2008 թվականից: Նրան առաջին հնգյակում հաջորդում են Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան եւ Դանիան: Աֆղանստանը հայտնվել Է վերջին՝ 163-րդ տեղում: Ամենից քիչ խաղաղասեր երկրների ցուցակում հայտնվել են Սիրիան (162-րդ տեղ), Հարավային Սուդանը (161-րդ տեղ), Եմենը (160-րդ տեղ) եւ Իրաքը (159-րդ տեղ): Եթե դիտարկելու լինենք ընդհանուր պատկերը, ապա աշխարհի ինը տարածաշրջաններից չորսը վերջին մեկ տարվա ընթացքում ավելի խաղաղ են դարձել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ Armenpress.am

15:00 12.06.2019

Ամենաշատ ընթերցվածները